Յովհաննէս Առաքեալին գրած Աւետարանը 6,15-21.
Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց։
Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան։
Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում։ Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել.
եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր։
Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան։
Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»։
Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին։