Ղուկաս Աւետարանիչին գրած Աւետարանը 18,1-8.
Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները։
Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին։
Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով։
Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»։
Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն։ Յիսուս նրանց ասաց՝ ես եմ։ Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան։
Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան։
Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում։ Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն։
Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ».