Enjil Al Yawm ARM- 28/10/11

Ղուկաս Աւետարանիչին գրած Աւետարանը  8,4-16.

Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց.
«Մի
սերմնացան ելաւ սերմեր ցանելու։ Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ
ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան։
Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով։
Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին։
Եւ
ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ
պտուղ տուեց»։ Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։
Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։
Եւ
նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ
ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։
Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։
Որոնք
որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան
գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն։
Եւ
որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են
ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են,
իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։
Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ
նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ
զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։
Իսկ
այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով
խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»։
«Ո՛չ ոք
ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի
աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.